Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանը խաղաղասեր է և այլ երկրների դեմ ագրեսիվ ծրագրեր չունի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է «Վոստոկ-2018» զորավարժություններին, 13-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է «Վոստոկ-2018» զորավարժություններին, 13-ը սեպտեմբերի, 2018թ․

Ռուսաստանը խաղաղասեր պետություն է, որը չունի և չի կարող ունենալ այլ երկրների դեմ ագրեսիվ ծրագրեր, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելով երկրի արևելքում սկսված «Վոստոկ-2018» զորավարժություններին:

Խոսելով խաղաղասիրության մասին՝ Պուտինը միաժամանակ պնդել է, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակելու են զինել բանակը նորագույն զինատեսակներով, զինվորներն էլ պետք է պատրաստ լինեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու ազգային շահերը, անհրաժեշտության դեպքում էլ՝ աջակցել դաշնակիցներին:

Շաբաթասկզբին սկսված զորավարժությունները, ըստ պաշտոնյաների, ամենախոշորն են Ռուսաստանի պատմության մեջ, դրանց մասնակցում է մոտ 300 հազար զինծառայող, 80 ռազմանավ, 36 հազար հրասայլ ու հազարից ավելի օդանավ: ՆԱՏՕ-ն պնդում է, թե ռուսական կողմը պատրաստվում է խոշոր հակամարտության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG