Չեխիան ծրագրում է Իսրայելի իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Որոշումն ընդունվել է երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ստորին պալատի ղեկավարի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի համատեղ նիստում:
Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հրահանգել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել, ինչը կոշտ քննադատության էր արժանացել պաղեստինցիների ու անգամ Նահանգների դաշնակիցների կողմից: