Մատչելիության հղումներ

Վիեննան Անկարայից պահանջում է ազատ արձակել ավստրիացի լրագրողին


Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրց, արխիվ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրց, արխիվ

Ավստրիայի կանցլերը Անկարայից պահանջել է անհապաղ ազատ արձակել ավստրիացի լրագրող Մաքս Զիրնգաստին, կամ՝ ներկայացնել կալանավորման հիմքերը:

Լրագրողը ձերբակալվել է անցած երեքշաբթի և այժմ գտնվում է Թուրքիայի ոստիկանության` ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում: Փաստաբանը մինչ այս ժամը չի հանդիպել պաշտպանյալին և չգիտի կալանավորման հիմքերը:

Գործընկերները պնդում են, որ Զիրնգաստը ազատազրկվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ քննադատական հոդվածների և Քրդական աշխատավորական կուսակցությանը աջակցելու համար:

2016 թվականին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձից հետո տասնյակ լրագրողներ են ազատազրկվել՝ ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG