Մատչելիության հղումներ

Թրամփը ԱՄՆ ընտրություններին միջամտելու դեպքում օտարերկրացիներին պատժելու մասին հրամանագիր ստորագրեց


ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում, արխիվ
ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ օտարերկրացիները կպատժվեն Միացյալ Նահանգների ընտրություններին միջամտելու դեպքում: Այդուհանդերձ, դեմոկրատները և որոշ հանրապետականներ պնդում են, որ այս գործընթացն առաջ չի գնում և հասցեատերը չի նշվում:

Երեկ ստորագրված հրամանագիրը հետևանք է Թրամփի և նրա վարչակազմի հասցեին հնչող քննադատությունների՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հավանական միջամտության հետ կապված:

Ռազմական և իրավապահ կառույցները զգուշացրել են, որ նոյեմբերի 6-ին տեղի ունենալիք Կոնգրեսի ընտրությունները ևս կարող են վտանգված լինել:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ հրամանագիրը պետությանը և գանձապետարաններին տվեց համապատասխան պատժամիջոցների որոշման իրավասություն, որի միջոցով հնարավոր կլինի հաշիվներ սառեցնել, սահմանափակել ճամփորդությունը:

Այդուհանդերձ, ամերիկացի իրավաբանները պնդում են, որ Թրամփի նոր հրամանագիրը բավականաչափ լավ չի պաշտպանում ամերիկյան ընտրական համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG