Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանություններին հայտնի են Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվող Պետրովն ու Բաշիրովը. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններին հայտնի է, թե ովքեր են այն մարդիկ, ում բրիտանական իշխանությունները կասկածում են Սկրիպալներին թունավորելու մեջ:

«Մենք, իհարկե, գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, մենք նրանց գտել ենք: Հուսով եմ՝ նրանք կներկայանան լրատվամիջոցներին և կպատմեն, թե ովքեր են», - ասել է Ռուսաստանի նախագահը և ընդգծել․ - «Այդպես ավելի լավ կլինի բոլորի համար»:

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրապարակել է Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բաշիրովի անուններն ու լուսանկարները և հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները նրանց կասկածում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին սպա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ:

Բրիտանական ոստիկանությունը որոշ մանրամասներ է հայտնել Սկրիպալների թունավորման գործից, մասնավորապես հայտնել է, որ Պետրովն ու Բաշիրովը Սոլսբերի են ժամանել մարտի 2-ին, «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութով թունավորել են Սերգեյ Սկրիպալի բնակարանի մուտքի դուռը և մարտի 4-ին վերադարձել են Ռուսաստան «Աէրոֆլոտի» չվերթով: Լոնդոնը կասկածում է, որ անունները կեղծ են, մինչև այսօր էլ պարզ չէ, թե ովքեր են այդ անձինք:

Մոսկվայում սպասում են, որ Պուտինի այսօրվա հայտարարությունից հետո այդ մարդկ կհյուրընկալվեն դաշնային հեռուստաընկերություններից մեկի մի որևէ ծրագրում:

Թերեզա Մեյը սեպտեմբերի 5-ին բրիտանական պառլամենտում հայտարարել էր, որ Պետրովն ու Բաշիրովը ռուսական հետախուզության նախկին աշխատակից են, և որ մեծ հավանականություն կա, որ Սկրիպալներին թունավորելու առաջադրանք նրանք ստացել են Ռուսաստանի ղեկավարությունից:

Հետաքրքիր է, որ նախօրեին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, թե Կրեմլը չունի տեղեկություն այդ մարդկանց մասին, իսկ նրա ղեկավարը, փաստորեն, այսօր հայտարարում է, որ գիտի, թե ովքեր են Պետրովն ու Բաշիլովը և վերջիններս առաջարկում են հանդիպել լրագրողների հետ: Այդ տղամարդիկ, իհարկե, կհետևեն երկրի նախագահի կոչին:

Պետրովին ու Բաշիլովին բրիտանական կողմը մեղադրանք է ներկայացրել, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան բրիտանական կողմի հետ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է, որ այդ թունավորման հետևում ամենայն հավանականությամբ Ռուսաստանի ղեկավարներն են կանգնած:

Բրիտանական Daily Express֊ի տվյալներով Պետրովի և Բոշիրովի մասին Բրիտանիայի հատուկ ծառայություններին հայտնել է բրիտանացիների կողմն անցած Ռուսաստանցի դիվանագետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG