Մատչելիության հղումներ

Էրդողանն ինքն իրեն նշանակել է Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի նախագահ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքն իրեն նշանակել է երկրի բարեկեցության հիմնադրամի նախագահ, որը կառավարում է պետությանը պատկանող բաժնետոմսերը:

Էրդողանը նաև ամբողջովին փոխել է հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմը՝ սեփական փեսային՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքին նշանակելով իր տեղակալ:

Հիմնադրամը, որ ստեղծվել էր երկու տարի առաջ՝ Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձից հետո, տնօրինում է Turkish Airlines-ի, Turk Telekom-ի, նավթային ընկերությունների, երկաթուղու և պետական խոշորագույն այլ ընկերությունների ակտիվները: Մոտավոր հաշվարկներով՝ այն շուրջ 50 միլիարդ դոլարի կարողություն ունի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG