ԵԱՀԿ առաքելությունը այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկմանը մասնակցել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից:
Առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: