Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահն առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել Ճապոնիայի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիպում են Վլադիվոստոկում, 10-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիպում են Վլադիվոստոկում, 10-ը սեպտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի նախագահն առաջարկել է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ճապոնիայի հետ՝ առանց նախապայմանների:

Վերջին 70 տարիներին՝ Երկրորդ համաշխարհայինից հետո կողմերին դա չէր հաջողվում՝ Կուրիլյան կղզիների պատկանելիության շուրջ տարաձայնությունների պատճառով:

Վլադիմիր Պուտինի անակնկալ առաջարկը հնչել է Վլադիվոստոկում՝ տնտեսական համաժողովում, որին մասնակցում է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

«Սինձոն առաջարկեց փոխել մոտեցումները, դա պարզ գաղափար է, բայց միայն հիմա՝ այստեղ մտքովս անցավ: 70 տարի մենք փորձում ենք գտնել այդ խնդրի լուծումը, եկեք խաղաղության համաձայնագիր կնքենք՝ մինչև այս տարեվերջ, առանց նախապայմանների», - հայտարարել է Պուտինը՝ առաջարկելով տարաձայնությունները հարթել արդեն համաձայնագրի ստորագրումից հետո:

Վիճահարույց այդ կղզիները, որ Ռուսաստանը անվանում է Կուրիլներ, Ճապոնիան՝ Հյուսիսային տարածքներ, խորհրդային ուժերը օկուպացրել են Երկրորդ համաշխարհայինի ավարտին:

Ճապոնիայի վարչապետը, որ երկու օր առաջ էր բանակցել Պուտինի հետ, հայտարարել է, թե կողմ է համաձայնագրի ստորագրմանը, սակայն ժամկետներ չի նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG