Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը նախազգուշացնում է Թեհրանին


Իրաք - Բաղդադի Կանաչ գոտին, արխիվ
Իրաք - Բաղդադի Կանաչ գոտին, արխիվ

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Իրանին՝ հորդորելով Մերձավոր Արևելքում Թեհրանին ենթակա ուժերին, դաշնակիցներին զերծ մնալ տարածաշրջանում ամերիկյան հաստատությունների դեմ հարձակումներից: Սպիտակ տունը ժամեր առաջ է նման հայտարարություն տարածել:

Իրաքի Բասրա քաղաքում տեղակայված ԱՄՆ հյուպատոսությունը երեք օր առաջ ենթարկվել էր հրթիռային հարձակման: Այդ դեպքի նախորդ օրը ականանետից երեք հարված էին հասցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Կանաչ գոտուն, ուր տեղակայված է ամերիկյան դեսպանատունը: Կանաչ գոտու ուղղությամբ հարձակումը առաջինն էր վերջին մի քանի տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG