Մատչելիության հղումներ

Ստամբուլում կանցկացվի Դինքի անվան 10-րդ միջազգային մրցանակաբաշխությունը


Պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Ստամբուլում տեղի կունենա Դինքի անվան միջազգային 10-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:

«Ակօս»-ի փոխանցմամբ, միջոցառման նախորդ օրը կկայանա նաև «Նայել անցյալին, կառուցել ապագան» խորագրով միջազգային համաժողով մարդու իրավունքների և ազատությունների թեմայի շուրջ: Համաժողովի բացմանը ելույթ կունենա Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իրավապաշտպան Քեթրին Սիքինգը: Միջոցառմանը կմասնակցեն անցած 9 տարիների մրցանակակիրները, մրցանակաբաշխության ժյուրին, հյուրեր արտերկրից:

Հրանտ Դինքի սպանությունից հետո, 2008-ից սկսած ամեն տարի սեպտեմբերի 15-ին նրա անվան միջազգային մրցանակը հանձվում է երկու անձի, կազմակերպության կամ նախաձեռնության (Թուրքիայից և արտասահմանից), որոնք աչքի են ընկնում իրենց գործունեությամբ՝ զերծ խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, աշխատում են ավելի ազատ և արդար աշխարհի համար, հանուն այդ գաղափարների իրենց ռիսկի են ենթարկում, խոսում են խաղաղության լեզվով՝ այդպիսով մարդկանց հույս և ներշնչանք հաղորդելով պայքարը շարունակելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG