Մատչելիության հղումներ

Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել


Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Կարել Յարոլիմ, արխիվ
Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Կարել Յարոլիմ, արխիվ

Չեխիայի ֆուտբոլի հավաքականի 62-ամյա մարզիչ Կարել Յարոլիմը պաշտոնանկ է արվել նախօրեին Ռուսաստանում կրած ծանր պարտությունից հետո:

«Կարել Յարոլիմը փոխադարձ համաձայնությամբ ազատում է պաշտոնը, շնորհակալություն, մարզիչ», - այսօր Թվիթերի էջում հայտնել է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Չեխիայի հավաքականը երեկ Դոնի Ռոստովում Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական խաղում պարտվել է 1:5 հաշվով: Դա համարվում է Չեխիայի հավաքականի ամենախոշոր պարտությունը 1993 թվականին Չեխոսլովակիայի խաղաղ բաժանումից հետո:

«Ես ահավոր վատ եմ տանում պարտությունը, կարծում եմ` արժանի եմ հրապարակավ մահապատժի ենթարկվելուն, դա իմ մեղքն էր», - խաղից հետո ասել է 2016 թվականին թիմի ղեկավարումը ստանձնած Յարոլիմը, հավելելով, որ «հավաքականին, թերևս, պետք է նոր լիցք»:

Երեկվա պարտությանը նախորդել է Ազգերի լիգայի մրցաշարում օրերս Ուկրաինայի հավաքականից կրած 1:2 հաշվով պարտությունը:

Յարոլիմի ղեկավարած Չեխիայի հավաքականը չէր հաղթահարել ընտրական փուլը և չի մասնակցել Ռուսաստանում այս տարվա ամռանը տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ հանդիպումներ է անցկացնում մարզիչների հետ, որոնցից մեկին պետք է վստահի հավաքականի ղեկավարի աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG