Մատչելիության հղումներ

Լավրովը սեպտեմբերի 14-ին կայցելի Բեռլին


Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Հայկո Մաաս, Մոսկվա, 10-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ սեպտեմբերի 14-ին կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասի հետ:

Դեռ օգոստոսի վերջին ՌԴ ԱԳՆ աղբյուրը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ արտաքին գերատեսչության ղեկավարը մտադիր է մեկնել Գերմանիայի մայրաքաղաք: «Այո, մեկնում եմ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Լավրովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մաասի հետ հանդիպելուց բացի Լավրովը նաև կմասնակցի Գերմանիայում Ռուսաստանի մշակութային տարվա փակման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG