Մատչելիության հղումներ

Իրանում ձերբակալվել են Շեքսպիրի կատակերգության բեմադրիչը և թատրոնի ղեկավարը


Մարյամ Քազեմի և Սաիդ Ասադի

Իրանի իշխանությունները ձերբակալել են Ուիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կատակերգության բեմադրիչ Մարյամ Քազեմիին և թատրոնի ղեկավար Սաիդ Ասադիին: Պատճառը ներկայացման թրեյլերն է, որում կանայք ու տղամարդիկ միասին պարում են:

Իսլամական հանրապետության օրենքներով՝ երկու տարբեր սեռերի ներկայացուցիչներին արգելվում է միասին պարել:

Ներկայացման պատասխանատուները հայտարարել են, որ դա «թյուրըմբռնում է»:

Դատարանը համաձայնել է 24-հազարական դոլարի գրավի դիմաց ազատ արձակել Քազեմիին և Ասադիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG