Մատչելիության հղումներ

Վրաստան են մեկնում ԱՄՆ պետքարտուղարի երկու տեղակալներ


Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչել, արխիվ
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչել, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնում են Վրաստան:

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելը հանդիպումներ է ունենալու Վրաստանի բարձրաստիճան ղեկավարների, քաղաքական ուժերի առաջնորդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա մասնակցելու է նաև «Թբիլիսի 2018» միջազգային ֆորումին, որի ընթացքում, ըստ ամերիկյան մամուլի, վերահաստատելու է Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և արևմտյան կառույցներին ինտեգրվելու ձգտումներին:

Պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը հանդիպելու է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ: Նա նույնպես ներկա է լինելու «Թբիլիսի 2018» ֆորումին, որտեղ Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ մասնակցելու է անվտանգության հարցերին նվիրված քննարկումներին:

Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ, այսօրվա այցը վկայում է Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պայմաններում Վրաստանի հետ կապերն է'լ ավելի ընդարձակելու Միացյալ Նահանգների մտադրության մասին:

Վրաստանն այս տարի նշել է Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստով ավարտված՝ Ռուսաստանի հետ 2008 թվականի աղետալի օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG