Մատչելիության հղումներ

Շվեդիայի ընտրություններում ազգայնականները աննախադեպ մեծ թվով քվեներ են ստացել


Ընտրությունները Շվեդիայում, 9-ը սեպտեմբերի, 2018թ․

Կիրակի օրը Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում աննախադեպ բարձր ցուցանիշ են արձանագրել ծայրահեղ աջ քաղաքական ուժերը: Եվրամիությանը Շվեդիայի անդամակցության դեմ և ներգաղթի ծավալների կտրուկ նվազեցման օգտին հանդես եկող «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է ընտրողների 17 տոկոսի քվեն:

Աջ-կենտրոնամետ ուժերի կոալիցիան և սոցիալ-դեմոկրատների ու կանաչների դաշինքը հավասար թվով քվեներ են ստացել, ինչը զգալիորեն բարդացնում է ապագա կառավարության ձևավորումը, քանի որ առաջատար քաղաքական ուժերից որևէ մեկը չի ցանկանում կոալիցիա կազմել ազգայնականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG