Մատչելիության հղումներ

Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին


Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն, արխիվ

Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը լավագույնը ճանաչվեց շաբաթ երեկոյան Վենետիկում ավարտված միջազգային 75-րդ կինոփառատոնի ընթացքում, արժանանալով գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակին:

Սև-սպիտակ ժապավենի վրա նկարահանված «Ռոմա»-ն, ըստ Կուարոնի, ինքնակենսագրական է և պատմում է 60-ականների և 70-ականների Մեխիկոյի մասին: Ալֆոնսո Կուարոնը նաև հայտարարում էր, թե ֆիլմը նվիրում է իր դայակին, ընտանիքին և ողջ Մեխիկոյին:

«Սա զարմանալի պատիվ է: Զարմանալի է, թե ով է արժանացնում մեզ այդ պատվին, քանի որ բոլորս էլ գիտենք, որ [Վենետիկի] փառատոնը առասպելական պատմություն ունի», - հայտարարում էր Կուարոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG