Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի շարասյունը կիրակի օրը ավտովթարի է ենթարկվել, որի արդյունքում երկրի ղեկավարը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Մոլդովայի պետական պահպանության ծառայության տվյալներով՝ Դոդոնը սալջարդեր և քերծվածքներ է ստացել: «Մեքենայում գտնվող նրա որդին և մայրը ավելի լուրջ վնասվածքներ ունեն, նրանք գտնվում են հիվանդանոցում, սակայն երկուսի առողջական վիճակն էլ բավարար է», - հաղորդում են մոլդովական աղբյուրները:
Ավտովթարը տեղի է ունեցել Խինչեշտի քաղաքից ոչ հեռու: Պաշտոնական աղբյուրների տվյալներով, հանդիպակաց ուղով շարժվող բեռնատարի վարորդը եղանակային վատ պայմանների պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը` հարվածելով նախագահի մեքենային: