Մատչելիության հղումներ

Պուտինը Վլադիվոստոկում Հեռավոր Արևելքի առաջատար պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Հյուսիսային Կորեայի խնդիրը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Հեռավորարևելյան տարածաշրջանի մի շարք առաջատար պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված կացությունը: Այդ նպատակով Ռուսաստանի նախագահը կժամանի Վլադիվոստոկ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ-յոնի հետ: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին փոխանցել է ՌԴ նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Յուրի Ուշակովը:

Հանդիպումները կայանալու են Վլադիվոստոկում` սեպտեմբերի 11-13-ը անցկացվելիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Վլադիվոստոկ հրավիրվածների թվում է եղել նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը, որը, սակայն, մերժել է ռուսական կողմի հրավերը:

Փոխարենը՝ Կիմը մասնակցել է կիրակի օրը Փհենյանում կազմակերպված ռազմական շքերթին, որի ընթացքում, առաջին անգամ վերջին մի քանի տարիների ընթացքում, Հյուսիսային Կորեան չի ցուցադրել բալիստիկ հրթիռների իր զինանոցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG