Մատչելիության հղումներ

Փարիզում 7 մարդու դանակահարած աֆղանստանցին ձերբակալվել է


Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզում օպերատիվ միջոցառում են իրականացնում, արխիվ
Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզում օպերատիվ միջոցառում են իրականացնում, արխիվ

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի աֆղանստանցու, ով մեղադրվում է անցած գիշեր Փարիզի կենտրոնում 7 հոգու դանակահարելու մեջ:

Հաղորդվում է, որ տուժածներից առնվազն 4-ի վնասվածքները ծանր են: Դանակահարվածներից 2-ը բրիտանացի զբոսաշրջիկներ են:

Իրավապահները տեղի ունեցածն առայժմ չեն բնութագրում որպես ահաբեկչական գործողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG