Փհենյանում Հյուսիսային Կորեայի հիմնադրման 70- ամյակին նվիրված զորահանդես է անցկացվել, որտեղ առաջին անգամ վերջին տարիների ընթացքում միջցամաքային բալիստիկ հրթիռներ չեն ցուցադրվել:
Արևմտյան լրատվամիջոցները նաև փաստում են, որ թեև Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկա է եղել շքերթին, սակայն, հանդես չի եկել ավանդական ռազմաշունչ ելույթով:
Որոշ փորձագետներ այս փաստը կապում են հունիսին Սինգապուրում տեղի ունեցած Կի Չեն Ըն-Դոնալդ Թրամփ հանդիպման հետ, որի ընթացքում կողմերը համաձայնել էին քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: