Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև միջպետական փոխգործակցության զարգացմանն ուղղված Երևանի և Դուշանբեի համատեղ ջանքերը, առևտրատնտեսական ու մշակութահումանիտար կապերի զարգացումը, կնպաստի հայ-տաջիկական համագործակցության ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG