Հայաստանի նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12-ից մինչև 19-ը նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար: Նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին նրանց համար կարող են դառնալ այցելության և զբոսանքի հետաքրքիր վայր, ասված է նախագահականի հաղորդագրությունում: