Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը


Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի նախորդ հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 13-ը հունիսի, 2018թ․
Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի նախորդ հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 13-ը հունիսի, 2018թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «քննարկվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»։

Դռնփակ բանակցություններից առաջ Փաշինյանը փաստել է, որ «կան խնդիրներ», միաժամանակ վստահություն հայտնել, որ դրանք անլուծելի չեն: «Չնայած ռուսական ու հայկական մամուլում, սոցիալական ցանցերում առկա որոշակի հոռետեսությանը՝ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, վստահ եմ, որ ի հայտ եկող խնդիրները կլուծվեն», - ասել է նա:

Ռուսաստանի նախագահը, իր հերթին, նշել է, թե «հայ-ռուսական հարաբերությունները գնալով զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ու տնտեսական: «Գազպրոմ»-ը Երևանին գազ է մատակարարում աշխարհում ամենացածր գնով», - ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը մեկնել է տեղի հայ համայնքի հետ հանդիպման:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG