ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է իր հետնորդին՝ Դոնալդ Թրամփին, պնդելով, թե վերջինս փորձում է օգուտներ քաղել ամերիկացիների դժգոհություններից:
Ելույթ ունենալով Իլինոյսի համալսարանում՝ Օբաման պնդել է, թե այժմ ամերիկյան հասարակությունում աճում է պառակտումն ու ծայրահեղական տրամադրությունները:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, արձագանքելով այդ քննադատություններին, ձանձրալի է որակել Օբամայի ելույթը: «Ես նայեցի, բայց՝ քունս տարավ», - ասել է Թրամփը:
Երկու առաջնորդներն էլ այժմ մասնակցում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քարոզարշավին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 6-ին: Այդ քվեարկությամբ Ներկայացուցիչների տան ողջ կազմը կփոխվի, Սենատի՝ մի մասը: