Մատչելիության հղումներ

Պարագվայը իր դեսպանատունը Երուսաղեմից տեղափոխում է Թել-Ավիվ


Պաղեստինյան իշխանությունները ողջունել են Պարագվայի այդ որոշումը:

«Դա պաղեստինյան դիվանագիտության հաջողությունն է, ինչը հզոր ուղերձ է նախագահ Թրամփին այն մասին, որ դեսպանատները Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ամերիկացիների կոչերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինն է զբաղեցնում: Դա նաև ուղերձ է իսրայելցիներին, որ նրանք չեն կարող նորմալ միջազգային հարաբերություններ հաստատել առանց պաղեստինյան հարցի լուծման», -հայտարարել է պաղեստինյան արտգործնախարարության ներկայացուցիչ Ահմեդ ալ-Դիքը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ի պատասխան կարգադրել է փակել իր երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը Ասունսյոնում:

Դեսպանատունը տեղափոխելու որոշումը կայացրել է հուլիսին իշխանության եկած Պարագվայի նոր նախագահ Մարիո Աբդոն:

Լատինական Ամերիկայի այդ երկիրը երրորդն է՝ ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո, որը դեսպանատունը տեղափոխել էր Երուսաղեմ, որի կարգավիճակը հարցը շարունակում է խոչընդոտել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG