Մատչելիության հղումներ

Թուրքիան և Նիդերլանդները հարաբերությունները բարելավելու նպատակով փոխադարձաբար դեսպաններ նշանակեցին


Թուրքիան և Նիդերլանդները ուրբաթ օրը դեսպաններ նշանակեցին՝ համապատասխանաբար Հաագայում և Անկարայում: Այդ նշանակումներն արվեցին երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման մասին համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Անցյալ տարի Անկարան դադարեցրել էր բարձր մակարդակով դիվանագիտական շփումները Նիդերլանդների հետ այն բանից հետոմ, երբ Հոլանդիայի կառավարությունն արգելեց Թուրքիայի երկու նախարարների՝ քարոզարշավ անցկացնել Ռոտերդամում՝ էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG