Մատչելիության հղումներ

Ջեյմս Մաթիսն անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն անակնկալ այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք, որտեղ հանդիպում է ունենալու նախագահ Աշրաֆ Ղանիի և ՆԱՏՕ-ի զորքերի նոր հրամանատարի հետ՝ «Թալիբան» շարժման հետ բանակցությունների հեռանկարները քննարկելու նպատակով:

Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները նոր ռազմավարություն է ներկայացրել, որով ավելացրել է ամերիկյան զինծառայողների թիվն Աֆղանստանում և ավելի մեծ իրավասություն տվել ԱՄՆ-ի ռազմական առաջնորդներին «Թալիբան»-ի դեմ պայքարը շարունակելու համար:

Վերջին շաբաթներին թալիբների հարձակումներն ակտիվացել են երկրի միանգամից մի քանի շրջաններում։

Գազնի քաղաքում հինգ օր շարունակված մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին զոհվել, մինչ Աֆղանստանի բանակը՝ Նահանգների աջակցությամբ, կարողացել էր դուրս մղել ահաբեկիչներին այդ բնակավայրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG