Բրազիլիայի նախագահի թեկնածու և պատգամավոր Ժաիր Բոլսոնարոն ընտրողների հետ հանդիպման ընթացքում դանակով հարձակման է ենթարկվել և փորի հատվածում վնասվածքներ ստացել: Քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում:
Բրազիլական մամուլի փոխանցմամբ, հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է մեղքը:
Բրազիլիայի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին:
Բոլսոնարոն դարձավ առաջատար թեկնածու, երբ դատարանը հրաժարվեց գրանցել կոռուպցիայի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվաի թեկնածությունը:
63-ամյա Բոլսոնարոին անվանում են «բրազիլական Թրամփ»: