Մատչելիության հղումներ

Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը. ՀՀ ոստիկանություն


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, արխիվ

Ռուսաստան դադարեցրել է իր տարածքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հայաստանի ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։

2008-ի «Մարտի 1»-ի գործով այս տարվա հուլիսի 3-ին գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց ընտրվեց կալանավորումն ու հայտարարվեց միջազգային հետախուզում։

Մեղադրանքից հետո, Հարությունյանի կինը, «Հայկական ժամանակ» լրատվականի հետ զրույցում, նշել էր, որ ամուսինը բուժման նպատակով բնակվում է Մոսկվայում։ Միքայել Հարությունյանն, այսպիսով կարող է ազատորեն բնակվել ու տեղաշարժվել դաշնության տարածքում։ ԱՊՀ այլ երկրներում, սակայն, նրա նկատմամբ հետախուզումը չի դադարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG