Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել սիրիական կառավարությանը ֆինանսավորող չորս ֆիզիկական անձանց և հինգ ընկերությունների նկատմամբ


Սպիտակ տան շենքը Վաշինգտոնում
Սպիտակ տան շենքը Վաշինգտոնում

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել չորս ֆիզիկական անձանց և հինգ ընկերությունների նկատմամբ, որոնք, ամերիկյան իշխանությունների տվյալներով, ֆինանսավորում են սիրական կառավարությանը և նավթի մատակարարումներ իրականացնում:

Ըստ պաշտոնական հայտարարության, ցուցակում ընդգրկվել է Մուհամեդ ալ-Քաթիրջին և փոխադրումներ իրականացնող նրա ընկերությունը, որը, մասնավորապես, օգնում է վառելիքի առևտուր իրականացնել սիրիական իշխանությունների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև, ինչպես նաև Իրաքից զենք է մատակարարում Սիրիային:

Քաթիրջին սերտ կապեր ունի Բաշար Ասադի կառավարության հետ, միևնույն ժամանակ անմիջականորեն աշխատել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Սիրիայում, Լիբանանում և Արաբական ՄիացյալԷմիրություններում գործող ցանցի նկատմամբ, որը նույնպես զբաղվում է Սիրիա վառելիքի ներկրմամբ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր կօգնեն «Ասադի արյունոտ ռեժիմին և կաջակցեն «Իսլամական պետությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG