Մատչելիության հղումներ

Խորհրդարանը միաձայն ընդունեց մի շարք ընտրախախտումներ քրեականացնող օրինագիծը


Արխիվ
Արխիվ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, միաձայն ընդունեց ընտրական հանցագործությունների պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթը։

Կառավարության նպատակն է օր առաջ խստացնել ընտրական կեղծիքների և բարեգործության անվան տակ տրվող կաշառքի պատիժը, դրանից հետո գնալ արտահերթ ընտրությունների։

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցությունը նկատեց՝ կառավարությունն ընդունել է իրենց ներկայացրած մի շարք առաջարկներն, ինչն իրենց համար գոհացուցիչ է։

Փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունել է երեկ, ի դեպ կրկին միաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG