Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենին մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ իրանցիներին հուսահատեցնելու նպատակով լրատվամիջոցներում «տեղեկատվական պատերազմ» վարելու համար։
Նա նշել է, որ երկիրը տնտեսական դժվարություններ է կրում։
«Այսօր Իրանի [իսլամական] համակարգը տնտեսական մեծ պատերազմի մեջ է, սակայն այս պատերազմի հետ մեկտեղ կա նաև խոշոր տեղեկատվական և քարոզչական պատերազմ, որը հաճախ անտեսվում է», - ասել է այաթոլա Ալի Խամենին:
Չորս ամիս առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խզեց միջուկային պայմանագիրը Իրանի հետ և հայտարարեց Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: