Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի և Բենիլյուքսի ղեկավարները քննարկում են Եվրամիության ապագայի խնդիրը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արխիվ, Փարիզ, 17 հուլիսի, 2018թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արխիվ, Փարիզ, 17 հուլիսի, 2018թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի ղեկավարներն այսօր Լյուքսեմբուրգում գումարած փոքրիկ գագաթնաժողովում քննարկում են Եվրոպական միության ապագային առնչվող հարցեր:

Մակրոնի նպատակն է, ինչպես նրա խորհրսականներն են ասում՝ կազմել առաջադիմական պլատֆորմ 2019 թվականին նախատեսված Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ և պարտության մատնել Եվրամիության ազգայնական գործիչներին:

Մակրոնի խորհրդականների փոխանցմամբ, Ֆրանսիայի ղեկավարն այդ խմբին է դասում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Իտալիայի փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին:

Այդ երկու լիդերների ղեկավարած կուսակցությունները խստորեն դատապարտում են ներգաղթյալների հարցում Եվրոպական միության հանդուրժողական քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG