Մատչելիության հղումներ

Մերկելը Իդլիբի հարցը քննարկել է Էրդողանի և Պուտինի հետ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակը:

«Մենք չենք կարող այնտեղ թույլ տալ մարդասիրական աղետ, սա շատ կարևոր հարց է, ես դրա մասին խոսել եմ Էրդողանի և Պուտինի հետ», - ասել է կանցլերը:

Նրա կարծիքով, կացությունն այնտեղ միանշանակ չէ, մի կողմից՝ կան արմատական խմբավորումներ, որոնց հետ անհրաժեշտ է պայքարել, մյուս կողմից՝ կա խաղաղ բնակչություն, որը պաշտպանության կարիք ունի:

Իդլիբը Սիրիայում վերջին շրջանն է, որը գտնվում է նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող զինված խմբավորումների հսկողության տակ:

2017 թվականին այնտեղ սահմանվել է ապառազմականացված գոտի, որտեղ ապաստանել են զենքը վայր դնելու պահանջը մերժող զինյալներն ու նրանց ընտանիքների անդամները:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը օգոստոսի 25-ին վկայակոչել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, ով ասել է, թե «զինյալները բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ մտադիր են բեմականացնել Իդլիբում Սիրիայի պետական բանակի կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ քիմիական զենքի կիրառում, որը կդառնա Սիրիային հարվածների ենթարկելու առիթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG