Մատչելիության հղումներ

Վրացիները բողոքում են ռուսների աջակցությամբ անցկացվող մեդիաֆորումի դեմ


Վրաստան - Բողոքի ցույց Ռուսաստանի աջակցությամբ անցկացվող մեդիաֆորումի դեմ, Թբիլիսի, 5-ը սեպտեմբերի, 2018թ.
Վրաստան - Բողոքի ցույց Ռուսաստանի աջակցությամբ անցկացվող մեդիաֆորումի դեմ, Թբիլիսի, 5-ը սեպտեմբերի, 2018թ.

Չնայած բողոքներին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում է Ռուսաստանի աջակցությամբ անցկացվող մեդիաֆորումը:

«Ռուսաստանն օկուպանտ է» անվամբ հանրային միավորումը Vere Palace հյուրանոցի մոտ կազմակերպել է ցույց «Ռուսաստանը սպանում է» կարգախոսով:

Մեդիաֆորումը կազմակերպվել է «Ռուսաստանի նախագահի դրամաշնորհ» հիմնադրամի աջակցությամբ: Այդ հիմնադրամը նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությամբ ֆինանսական միջոցներ է տրամադրում տարբեր միջոցառումների համար:

Ցուցարարները կազմակերպել են նաև ակցիա, որով դատապարտել են ֆորումի անցկացումն արտոնած Վրաստանի պաշտոնյաներին, ովքեր, ըստ «Ռուսաստանն օկուպանտ է» միավորման ակտիվիստների, «ողջունում են Պուտինի քաղաքականությունը»:

Սեպտեմբերի 4-ին Վրաստանի իշխանությունները ռուսաստանցի երեք լրագրողների՝ Վիկտոր Լիտովկինին, Գենադի Բորդյուգովին և Ալեքսանդր Տոկարևին արգելել են մուտք գործել երկիր: Նրանք հետագայում ասել են, թե մուտքը մերժվել է, քանի որ, ըստ վրացական կողմի, իրենք ժամանակին այցելել են Վրաստանից անջատված տարածքներ:

Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները լարված են 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմի և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG