Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն»-ը պատասխանատվություն է ստանձնել Քաբուլում պայթեցումների համար


Աֆղանստան - Քաբուլում ահաբեկիչները երկու ռումբ են պայթեցրել, 5-ը սեպտեմբերի, 2018թ.
Աֆղանստան - Քաբուլում ահաբեկիչները երկու ռումբ են պայթեցրել, 5-ը սեպտեմբերի, 2018թ.

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական շարժումը պատասխանատվություն է ստանձնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ երկու ռումբ պայթեցնելու համար: Գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 26 բնակիչ:

«Իսլամական պետություն»-ը իր լրատվական գործակալության՝ Amaq-ի կայքում այսօր տեղադրել է հայտարարություն, որում ասվում է, թե Քաբուլի Դաշտ-է-Բարչի թաղամասում այդ ռումբերը պայթեցրել է «անհավատներին պատժելու համար»:

Հարձակման թիրախը ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցության առաքելությունն էր: Ռումբերը պայթել են հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված թաղամասում:

Զոհերի թվում են շարքային քաղաքացիներ և լրագրողներ: Ավելի քան 90 մարդ վնասվածքներ է ստացել:

Առաջին ռումբը պայթեցրել է մարզիկների ակումբ ներխուժած մահապարտ ահաբեկիչը, երկրորդը՝ 40 րոպե անց, պայթեցրել է մոտակայքում մեքենայում գտնվող մահապարտը:

Այս տարվա հունվարից ի վեր Քաբուլում տեղի է ունեցել առնվազն 17 ահաբեկչական գրոհ, զոհվել է առնվազն 430 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG