Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի նախագահներ Մուն Ջե Ին և Կիմ Չեն Ընը համաձայնել են այս տարի երրորդ հանդիպումն անցկացնել: Ենթադրվում է, որ այն տեղի կունենա սեպտեմբերի 18-20-ը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում:
Օրակարգում երկու երկրների հարաբերությունների հետագա բարելավումն է և Կորեական թերակղզում իրավիճակի կայունացումը:
Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չուն Յու Յոնը սեպտեմբերի 5-ին Փհենյանում բանակցել է հյուսիսկորեացի պաշտոնյաների հետ և ասել է, որ Փհենյանը էական քայլեր է արել թերակղզու ապամիջուկայնացման համար:
Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկության, Հարավային Կորեայի պատվիրակները Կիմ Չեն Ընին փոխանցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը, Կիմ Չեն Ընն էլ, իր հերթին, նրանց է փոխանցել Դոնալդ Թրամփին հասցեագրված պատասխան նամակը:
Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի փոխանցմամբ, Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ վճռական է ապամիջուկայնացումը մինչև 2021 թվականը՝ Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի սպառումը ամբողջությամբ ավարտին հասցնելու հարցում: