Մատչելիության հղումներ

Դուբայից Նյու Յորք թռչող Airbus-ի 100-ից ավելի ուղևորներ հիվանդացել են


Airbus A380 օդանավ, արխիվ
Airbus A380 օդանավ, արխիվ

Airbus A380 օդանավով երեկ Դուբայից Նյու Յորք թռչող ավելի քան 100 մարդ՝ ուղևորներ և անձնակազմի անդամներ, առողջական խնդիրներ են ունեցել, նրանցից առնվազն 10-ը հոսպիտալացվել են հենց Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների փոխանցմամբ՝ մարդիկ բարձր ջերմություն, աղեստամոքսային խանգարումներ ունեին, հազում էին:

Airbus A380-ը, որը աշխարհի ամենամեծ մարդատար օդանավն է, տեղափոխվել է հատուկ վայր՝ հետաքննության նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG