Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ն ահազանգում է հավանական ընտրակաշառքների մասին


«Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյան, արխիվ

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններին ընդառաջ «Ժառանգություն» կուսակցությունն ահազանգում է հավանական ընտրակաշառքների մասին, թեև, ըստ «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ապացույցների ամբողջական փաթեթ դեռևս չունեն։

«Ազատությասն» հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց՝ կդիմեն իրավապահներին, եթե տեսնեն, որ դա արդեն համակարգային բնույթ է կրում։

Արմեն Մարտիրոսյան. - Այս պահին դեռևս, այսպես ասեմ, ամբողջական փաթեթը չունենք ապացույցների։ Դուք գիտեք, որ մենք կուսակցություն ենք, ոչ թե իրավապահ մարմին ենք, ով օպերատիվ-հետախուզական ծառայություն իրականացնելու իրավունք ունի, մենք այդ իրավունքը չունենք։ Ուստի, եթե հիշում եք, պարոն Խուրշուդյանն ինքը ևս իրավապահ մարմիններին հորդորեց, որ նմանատիպ հարցերով շատ կոնկրետ զբաղվեն՝ այդ առաջին ահազանգերը, որ եկել, հասել են մեզ, որպեսզի իրենք ավելի, այսպես ասեմ, մասնագիտորեն քննության ենթարկեն, և եթե դա համատարած բնույթ է կրում, կոնկրետ կազմակերպված է, այլ ոչ թե ինքնագործունեություն, ապա կասեցվի։

«Ազատություն». - Կդիմե՞ք իրավապահներին, կամ դիմե՞լ եք արդեն։

Արմեն Մարտիրոսյան. - Եթե մենք տեսնենք, որ դա արդեն համակարգային բնույթ է կրում, այսինքն՝ ծավալներն այնպիսին լինեն, որ արդեն մեզ թույլ տա ասելու, որ դա համակարգային բնույթ է կրում, մենք, բնականաբար, կասենք, երբ որ տեսնենք, որ դա արդեն անհերքելի է մեզ համար, կասենք։

«Ազատություն». - Եզակի՞ դեպք է եղել ձեր կողմից արձանագրված։

Արմեն Մարտիրոսյան. - Մենք մի քանի դեպքերի մասին լսել ենք, ուղղակի ուզում ենք իմանալ՝ դա որոշակի անձանց «արջի ծառայություններ» մատուցելո՞ւ շրջանակում է գտնվում, թե՞ ավելի համակարգված բնույթ է կրում։

«Ազատություն». - Այսինքն՝ վերևից հրահանգ կա՞, թե՞ մարդկանց, քաղաքացիների նախաձեռնությունն է։

Արմեն Մարտիրոսյան. - Այո։

«Ազատություն». - Ի՞նչ տիպի ընտրակաշառքների մասին է խոսքը՝ փո՞ղ են բաժանել, թե՞ ցուցակագրում է եղել։

Արմեն Մարտիրոսյան. - Ոչ թե փող են բաժանել կամ ցուցակագրում է եղել, որ փող բաժանեն, մեզ հասած լուրերով՝ մեծ ընտանիքների անդամներին որպես կամավորական կամ գրասենյակի, շտաբի աշխատող վերցնում են և մեծ գումար են տալիս, որն, ըստ էության, դառնում է նույն ընտրակաշառքը։ Պետք է վճարեն, որ իրենց շտաբի անդամ դառնան, բայց իրականում քվե բերեն։

Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 12 քաղաքական ուժ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG