Մատչելիության հղումներ

«Մենք մենակ չենք թողնելու գյուղացուն». Արմավիրի մարզպետն ընդունել է խաղողագործներին


Խաղողագործների հանդիպումը մարզպետի հետ, 5-ը սեպտեմբերի, 2018թ.

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է երեկ բողոքի ակցիայի դուրս եկած խաղողագործներին։

«Ազատության» հարցին ի պատասխան այսօր մարզպետն ասաց, որ քննարկել են այն բոլոր խնդիրները, որոնք գյուղացուն մտահոգում են, որպեսզի գյուղացին վերջնականապես լինի բավարարված և կարողանա վերադառնալ բնականոն աշխատանքին։

«Մենք մենակ չենք թողնելու գյուղացուն իր խնդիրների հետ։ Ես որպես Արմավիրի մարզպետ հայտարարում եմ, որ այն գյուղացին, որն ունի պայմանագիր տնտեսվարող սուբյեկտի հետ, որտեղ կա հստակ ֆիքսված գին, մենք մինչև վերջ գնալու ենք, որ գյուղացին մթերի այդ գնով։ Մնացածն աշխատանքային պրոցես է, և մենք այսօր հանդիպել ենք և փորձում ենք լուծումներ գտնել», - ասաց մարզպետը։

Գագիկ Միրիջանյան
Գագիկ Միրիջանյան

Արմավիրի մարզի շուրջ մեկ տասնյակ համայնքների խաղողագործներ երեկ վեց ժամից ավելի փակել էին Արմավիր - Երևան ճանապարհը՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը:

Նրանք ընդամենը օրեր առաջ էին լրատվամիջոցներից տեղեկացել, որ իրենց հետ պայմանագիր կնքած Երևանի կոնյակի գործարանը խաղողը մթերելու է 140 դրամով: Սա հարուցել էր Արմավիրի մարզի խաղողագործների դժգոհությունը: Երևանի կոնյակի գործարանն, ըստ խաղողագործների, շուկայում գին թելադրող է և նրա հայտարարությունից հետո, օրինակ, Պռոշյանի կոնյակի գործարանը նախկինում խոստացած 160 դրամի փոխարեն որոշել է խաղողը մթերել 140 դրամով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG