Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել


Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետի պաշտոնում, փետրվար, 2017թ․

Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել, այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Hetq.am լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ», - ասված է հաղորդագրությունում:

Կատարվում է նախաքննություն:

Hetq.am-ի հրապարակման համաձայն, Երևանի Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված՝ ժամանակին 3-4 միլիոն շուկայական արժեքով առանձնատունը, որում իր ընտանիքի հետ ապրում է Վլադիմիր Գասպարյանը, գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 միլիոն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով, սակայն զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այն ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG