Մատչելիության հղումներ

Արգենտինայի նախկին նախագահին հաջորդ տարի կդատեն


Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներ, արխիվ
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներ, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, կոռուպցիայի մեջ մեղադրվող Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դատավարությունը կմեկնարկի 2019 թվականի փետրվարի 26-ին:

Նրա հետ միասին այդ գործով անցնում են դաշնային ծրագրավորման նախկին նախարար Խուլիո դե Վիդոն, գործարարներ Խոսե Լոպեսը, Լասարո Բաեսան և մի խումբ այլ ամբաստանյալներ:

Ըստ մեղադրող կողմի, ամբաստանյալները կաշառք են ստացել Սանտա Կրուսի նահանգում ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծելու պատվերը Grupo Austral ընկերությանը շնորհելու համար:

2016 թվականին դատավոր Խուլիան Էրկոլինին ասել է, որ ամբաստանյալները ստեղծել են կոռուպցիոն ցանց, որի օգնությամբ յուրացրել են Սանտա Կրուսի նահանգում ճանապարհաշինության համար պետական բյուջեից հատկացված միջոցները:

Նախկին նախագահ Կիրշներին մեղադրում են նաև Արգենտինայի կենտրոնական բանկի համակարգում բացահայտված մեքենայություններին առնչություն ունենալու, ինչպես նաև ահաբեկչության քննությանը խոչընդոտելու մեջ:

Ինքը Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հերքում է մեղադրանքները և պնդում է, որ քաղաքական հալածանքի զոհ է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG