Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ ԱԱԾ-ն ուղղակի չի հրապարակում. Վանեցյան


Արթուր Վանեցյան, արխիվ
Արթուր Վանեցյան, արխիվ

ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ ԱԱԾ-ն ուղղակի չի հրապարակում, այսօր լրագրողների դիտարկմանը, թե վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունն ավելի հանգիստ է, այսպես արձագանքեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ես ի սկզբանե ասել եմ, որ ես ճիշտ չեմ համարում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը, բայց, ստեղծված իրավիճակից ելնելով, սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը շատ-շատ էր։ Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, կսովորեք, որ ես էլ ինտերվյու չեմ տալու, չեմ երևալու։ Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելիի սահմաններում», - ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառմանը հաջորդած ճեպազրույցում ասաց Վանեցյանը։

Հարցին, թե դա ի՞ր որոշումն է եղել, որ բաց չլինեն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Իմ որոշումն է եղել։ Չէ, բայց բաց լինելու եմ, խնդրում եմ չշփոթել, ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել հարցազրույցները, որովհետև ես կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան չպետք է հրապարակային լինի»։

Ի պատասխան ճշտող հարցի, թե փակ լինել ասելով ի՞նչ նկատի ունի, նոր բացահայտումների մասին չե՞ն հայտարարելու, Վանեցյանը պարզաբանեց. - «Այ էսպես չեմ կանգնելու ինտերվյուներ տամ, իսկ գործերի մասով անպայման խոսելու ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG