Մատչելիության հղումներ

Միկրոալիքային հատուկ վառարանը՝ զենք դիվանագետի դեմ


Կուբայի մայրաքաղաք Հավանան, արխիվ
Կուբայի մայրաքաղաք Հավանան, արխիվ

Ամերիկացի բժիշկները և գիտնականները ենթադրում են, որ Կուբայում և Չինաստանում ԱՄՆ դիվանագետների առողջական վիճակի բազմիցս արձանագրված վատթարացումները բացատրվում են միկրոալիքային զենքի կիրառումով:

Ըստ The New York Times-ի, ամերիկյան դիվանագիտական համալիրներում գտնվող ծառայողներին հետապնդող անհասկանալի աղմուկը և առողջական վիճակի վատթարացումը կարող էին հրահրել միկրոալիքային սկզբունքով աշխատող վառարանները, որոնց արձակած էլեկտրական ալիքները միտումնավոր հզորացվել են ընդունող երկրների հատուկ ծառայությունների կողմից:

Ավելի քան երեք տասնյակ ամերիկացի դիվանագետներ և դիվանագիտական համակարգի աշխատողներ պարբերաբար գանգատվել են իրենց աշխատասենյակներում և հյուրանոցների համարներում բարձր աղմուկից, ինչի արդյունքում ի հայտ են եկել սրտխառնոցի, սուր գլխացավի, թուլության, քնի խանգարումների, գլխապտույտի և լսողության կորստի ախտանիշներ:

ԱՄՆ Պետական դեպարտամենտը և Հետաքննությունների դաշնային բյուրոն դիվանագետների նկատմամբ հատուկ հզորացված միկրոալիքային վառարանների հնարավոր կիրառման մասին որևէ մեկնաբանություն առայժմ չեն արել:

Ըստ պաշտոնապես չհաստատված մի վարկածի, Կուբայում այդօրինակ սարքավորումները կարող էին կիրառել ռուսամետ այլախոհները, ովքեր դեմ էին Կուբայի և ԱՄՆ-ի կապերի բարելավմանը, որը տեղի էր ունեցել նախագահ Բարաք Օբամայի օրոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG