Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանի որոշ ձևակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայկ Մարությանի որոշ ձևակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել, այսօր ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ թյուրըմբռնում կա։ Ցավում եմ, գուցե Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի և սպիտակի», - ասաց վարչապետը։

«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունենում թիմակիցների առջև, 2-ը սեպտեմբերի, 2018թ
«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունենում թիմակիցների առջև, 2-ը սեպտեմբերի, 2018թ

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն սեպտեմբերի 2-ի ելույթի ժամանակ հայտարարել էր. - «Կան սպիտակ և սև ուժեր․․․ մեր թիմի դեմ խաղ չկա․․․»։

Մարությանի այս արտահայտությունը բուռն քննադատության արժանացավ թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի կողմից։

Մարությանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել էր․ - «Ես ամենևին անթերի չեմ և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին»։

Քաղաքապետի թեկնածուն նաև ընդգծել էր՝ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG