Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը այս պահին Հայաստանում է․ փաստաբան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում, «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը։

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ, հավելեց Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «ապօրինի» է որակել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG