Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit-2018 զորավարժությունները


Վրաստան - Ամերիկացի զինծառայողները Agile Spirit զորավարժության ժամանակ, արխիվ
Վրաստան - Ամերիկացի զինծառայողները Agile Spirit զորավարժության ժամանակ, արխիվ

Վրաստանում միջազգային զորավարժություններ են մեկնարկել, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ավելի քան 230 զինծառայողներ:

Agile Spirit-2018 հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Չեխիայի զինծառայողներ: Տասնօրյա զորավարժությունը անցկացվում է Սենակի զորավարժարանում, որը ռուսական զորքերի կողմից 2008-ին ամբողջովին ավերվել էր:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, երեկ խոսելով զորավարժությունների բացման արարողությանը, ասել է, թե տարածաշրջանում Վրաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակիցներից մեկն է: Նա հայտարարել է, թե Վրաստանի բանակը հիմա ռազմավարական պատրաստվածության աստիճանի է:

Մինչև սեպտեմբերի 11-ը շարունակվող զորավարժություններում մշակվելու են ճգնաժամերին արձագանքելու՝ ռազմական բրիգադների պատրաստվածությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում համատեղ գործողություններ իրականացնելու վարժություններ: Զորավարժությունները համակարգում են ամերիկացի սպաները:

Մեկ ամիս առաջ Հայաստանը մասնակցել էր Վրաստանում անցկացված մեկ այլ միջազգային զորավարժության, որին նույնպես մասնակցել էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների զինծառայողներ, բայց այս զորավարժություններում ներկայացված չէ:

Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից սկսած ամեն տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG