Մատչելիության հղումներ

Էրդողանը թյուրքալեզու երկրներին առաջարկում է փոխադարձ ֆինանսական հաշվարկներում հրաժարվել դոլարից


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանում է Ղրղըզստան, 1-ը սեպտեմբերի, 2018թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկում է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին տնտեսական հարաբերություններում հրաժարվել ամերիկյան տարադրամից: Այդ մասին Էրդողանը հայտարարել է այսօր Ղրղըզստանում` Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի ընթացքում:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի մեր պետությունների միջև առևտուրը իրականացվի ազգային արժույթներով, այլ ոչ թե ամերիկյան դոլարով», - դիմելով գործընկերներին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG