Ուկրաինայի իրավապահները հայտնում են, որ Նիկոլաև քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է հայտնի պատմաբան Նիկոլայ Շիտյուկի մարմինը՝ դանակի հարվածների հետքերով: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դիտավորյալ սպանության հատկանիշներով:
Նա հայտի է 1930-ականներին Ուկրաինայում զանգվածային սովահարության պատճառների ուսումնասիրություններով: Իր աշխատություններում նա պնդում էր, որ մեծ սովը՝ Գոլոդոմորը, ուկրաինացիների հանդեպ իրականացված ցեղասպանություն էր: