Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում՝ այդ թվում մայրաքաղաք Մոսկվայում և նույնիսկ բռնակցված Ղրիմում, Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխումների դեմ:
Կառավարության առաջարկած այդ բարեփոխումները նախատեսում են թոշակի անցնելու տարիքի երկարաձգում: Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հանդես եկավ հատուկ տեսաուղերձով և պաշտպանեց կառավարության նախաձեռնությունը՝ միայն առաջարկելով կանանց համար մեղմել թոշակի անցնելու պայմանները:
Կոմունիստները պնդում են, որ խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: